ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Մաեստ­րո Չե­քի­ջ­յա­նը չի խմ­բագ­րել Ալ. Հա­րու­թ­յուն­յա­նի Կան­տա­տի խոս­քե­րը

Մաեստ­րո Չե­քի­ջ­յա­նը չի խմ­բագ­րել  Ալ. Հա­րու­թ­յուն­յա­նի Կան­տա­տի խոս­քե­րը
11.02.2020 | 03:52
Հայ կոմ­պո­զի­տո­րա­կան ար­վես­տի 11-րդ փա­ռա­տո­նի բաց­ման հա­մեր­գին Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան երգ­չա­խում­բը ներ­կա­յաց­րել են Ա­լեք­սանդր Հա­րու­թյու­նյա­նի վո­կալ-սիմ­ֆո­նիկ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը՝ «Ասք հայ ժո­ղովր­դի մա­սին» վո­կալ-սիմ­ֆո­նիկ պոե­մը (խոսք՝ Ա­շոտ Գրա­շու‚ է­պիգ­րաֆ­ներ՝ Սիլ­վա Կա­պու­տի­կյա­նի և Գևորգ Է­մի­նի) և «Կան­տատ հայ­րե­նի­քի մա­սին» ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը (խոսք՝ Ա­շոտ Գրա­շու և Սար­մե­նի)։ Հա­մեր­գը ղե­կա­վա­րում էր դի­րի­ժոր Հով­հան­նես Չե­քի­ջյա­նը։ Փա­ռա­տո­նի բաց­ման հա­մեր­գը կա­յա­ցել է լեփ-լե­ցուն դահ­լի­ճում և ջեր­մո­րեն ըն­դուն­վել։
Մաեստ­րո Չե­քի­ջյա­նը նշում է‚ որ ո­րոշ ան­ձինք՝ ոչ պրո­ֆե­սիո­նալ­ներ (դի­րի­ժո­րը չցան­կա­ցավ ա­սել‚ թե կոնկ­րետ ով)‚ փոր­ձել են ի­րեն հա­մո­զել փո­խե­լու կան­տա­տի եր­գա­յին տեքս­տե­րը՝ ա­սե­լով, որ տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ գր­ված գո­վա­բա­նա­կան խոս­քե­րը վե­րա­բե­րում են խոր­հր­դա­յին ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին, ո­րոնք այժմ ար­դիա­կան չեն‚ և պետք է խմ­բագ­րել։ Սա­կայն նրանք հան­դի­պել են Չե­քի­ջյա­նի դի­մադ­րու­թյա­նը։ «Ես կա­տե­գո­րիկ դեմ եմ։ Ո­րոշ մարդ­կանց կար­ծի­քով՝ ես կո­մու­նիս­տա­կան պրո­պա­գան­դա եմ ա­նում, սա­կայն երբևէ կո­մու­նիստ չեմ ե­ղել։ Ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը պետք է հն­չի այն­պես, ինչ­պես կոմ­պո­զի­տո­րի գր­չից դուրս է ե­կել։ Այն­պես որ, թող հան­գիստ մնան այդ ըն­կեր­նե­րը‚ ես նրանց քմա­հա­ճույ­քով չեմ կա­րող խոս­քե­րը փո­խել», - ա­սել է Հով­հան­նես Չե­քի­ջյա­նը։
Հայ կոմ­պո­զի­տո­րա­կան ար­վես­տի փա­ռա­տո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Սեր­գեյ Սմ­բա­տյա­նը բարձր գնա­հա­տեց այն փաս­տը‚ որ Հով­հան­նես Չե­քի­ջյա­նի ղե­կա­վար­մամբ է բաց­վել փա­ռա­տո­նը։ Անդ­րա­դառ­նա­լով ստեղ­ծա­գոր­ծու­թյան տեքս­տի խմ­բագր­մա­նը‚ պա­րոն Սմ­բա­տյա­նը նշեց‚ որ մեզ մոտ բո­լո­րը սի­րում են կար­ծիք հայտ­նել‚ բայց ի­րենք ա­րել են այն­պես‚ ինչ­պես ո­րո­շել է մաեստ­րո Չե­քի­ջյա­նը։
Ա­նի ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 2460

Մեկնաբանություններ